reason, cause, account, sake.
• , ի-ա հլ. «ճանապարհ». մէկ ան-գամ ունի Ոսկ. փիլիպ. 411. «Արատիցի որմ, խրամատիցի և ամենեցուն աղագ լի-նի» (այգու պատի համար է ասում, որ քանդուելով՝ ամէնքի ազատ անցուդարձի ճանապարհ է դառնում), երկրորդաբար նը-շանակում է «հնարք, կերպ, միջոց» Պետ-Յհ. կթ. Մագ. Երզն. քեր. բոլորն էլ յետին, սակայն հին և ընտիր են սրա հոլովեալ ձե-վերը. գրծ. աղագաւ «պատճառով» Ոսկ. լհ. և Գղ. «համար, վասն» Ոսկ. մ. Եւս. քր. յա-ղագս (նխ. հյց. կամ ներգ.) «համար, վասն» ՍԳր. (յետնաբար գրուած յաղակս Անկ. գիրք նոր կտ. էջ 360, 364, 367, 371, 375). երկուսն էլ գործածուած իբր նախա-դրութիւն։ Աղագ բառի մէկ ուրիշ ձևն է ե-ղագ «ճամբայ» Ոսկ. Եփես. 808 և ես. «մի-ջոց, հնար» Ագաթ. կայ նաև եղանգ ձեւր՝ որ գիտէ միայն ԱԲ. բոլորի նախնական նը-շանակութիւնն է «ճամբայ». հմմտ. տճկ. [arabic word] yol «ճամբայ» և երկրորդաբար «հնար, միջոց, կերպ, եղանակ». կամ նաև աշխար-հաբարի մէջ ճամբայ «հնար, միջոց». ինչ. «Ստակ վաստկելու ճամբան չգիտէ. ըսէ որ ճամբայ մը մտմտանք և բերել տանք»։
• ՆՀԲ գնում է լծ. հյ. ուղի և արաբ. ի-լաճ «դեղ, դարման»։ Հիւնք. յն. ἐλεγ-γος, ἐλεγζις, «պատճառ, ապացոյց»։ Մառ, Гpaм. др. aрм. էջ 31 հյ. առաջ բառից աղաւաղուած, այնպէս, ինչպէս քարադր-քաղադր։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 339 թրք. yol, yolaq «ճամբայ, միջոց»։
• ԳՒՌ-Աղար բառը շատ գաւառականնե-րում կայ աղաք ձևով (ինչ. Երև. Լ. Լհ. Ղզ. Ղրբ. Ղրդ. Սր. Տփ.) և նշանակում է «առջևը». Աղագս մի՛ կանգնիր Նրա աղագիցը փախչում էր. նշանակում է նաև «առաջ, նախապէս». Աղագ այստեղ մեծ քաղաք է եղել։ Սրանից են աղագանալ «մեծ պաշտօնի հասնիլ». ա-ղագկտրուկի տալ «մէկի առաջը կտրելով անցնիլ», աղագուց «կանխաւ» և զանազան ոճեր՝ աղագ բառով կազմուած։
• ՓՈԽ.-Վրաց. ալագի «տեղ», երբեմն նաև «ճամբայ, շաւիղ». Գանմզադենիթ գզանի ուփլիսանի, դա ծրփել-հղ'ոււէնիթ ալագանի միսնի «պատրաստ արարէք զճանապարհ տեառն և ուղիղ արարէք զշաւիղս նորա». Մրկ. ա. 3. ափխազ. ալագօ «ճամբայ»։-Կայ նաև չէրքէզ. ogogu «ճամբայ», որ անշուշտ պատահական նմանութիւն ունի։